2021-12-21 15:56
Լրատվական գործակալություններ
Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել
ԱԺ-ում դեկտեմբերի 7–ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Լիահույս եմ, որ վարույթն իրականացնող մարմինը կիրականացնի օբյեկտիվ նախաքննություն»,–գրել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։