2021-12-22 15:34
Լրատվական գործակալություններ
Արտակ Բեգլարյան․ Գերիների վերադարձը Ադրբեջանի պարտականությունն է
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է գերիների հարցին։
«Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու են որոշ միջազգային առաջնորդներ գովաբանում Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը, եթե դա միջազգային իրավունքով պարտականություն է, և Ադրբեջանն էլ դեռ նրանցիցի շատերին պատանդ է պահում»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բեգլարյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նա ընդգծել է. «Տղանե՛ր, եթե դուք պատժելու փոխարեն գովաբանում եք հանցագործի «բարի կամքը», դուք խրախուսում եք հանցավոր վարքագիծը»: