Իրանը ողջունում է Ադրբեջանի հետ հետագա առևտրատնտեսական համագործակցությունը
Իրանը ողջունում է Ադրբեջանի հետ հետագա առևտրատնտեսական համագործակցությունը։ Այս մասին Բաքու ժամանելուն պես հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը, գրում է Mehr-ը։
«Այսօր մենք բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնենք Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաների հետ, և մենք ուրախ ենք, որ երկու երկրների միջև հարաբերություններն աճում, զարգանում և ամրապնդվում են»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ինքն ունի երկկողմ համագործակցությունն ընդլայնելու մի շարք գաղափարներ, որոնք կքննարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
Նա նաև նշել է, որ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները կապ են պահպանել վերջին երեք ամիսների ընթացքում և հանդիպումներ են ունեցել Նյու Յորքում, Աշխաբադում և Իսլամաբադում, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման շրջանակը, տեղեկացնում է News.am-ը։