2021-12-22 19:32
Լրատվական գործակալություններ
Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ևս հեռացավ Երևանի քաղաքապետարանից
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։
«Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս, շնորհակալ եմ լրատվամիջոցների գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար:
Շնորհակալ եմ քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության և այս անփոխարինելի փորձառության հնարավորության համար»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կարապետյանը:
Նա Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2018 թ․ նոյեմբերի 1-ին։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին 44 կողմ 10 դեմ ձայներով անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին․ նոր քաղաքապետ է ընտրվել մինչ այդ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Սարգսյանը, տեղեկացնում է News.am-ը։