2021-12-23 11:38
Լրատվական գործակալություններ
129 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 344 126
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 129-ով և դարձել 344 126: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 119 մարդ (-182), կատարվել է 2 516 680 թեստավորում (+6 885), առողջացել են վարակվածներից 329 576-ը (+295): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 936 է։ Այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով ու դարձել 1 495, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։