2021-12-24 11:39
Լրատվական գործակալություններ
135 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 344 261
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 135-ով և դարձել 344 261: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 843 մարդ (-276), կատարվել է 2 522 916 թեստավորում (+6 236), առողջացել են վարակվածներից 329 983-ը (+407): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 939 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով ու դարձել 1 496, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։