ԱՊՀ-ում վերազգային շահերը վեր են դասվում ներպետական շահերից
ԱՊՀ-ի գոյության 30 տարիների ընթացքում շատ բան է արվել, բայց դեռ անելիքներ կան։ Այս մասին «Առևտուր և զարգացում։ Ազգային արժույթներով հաշվարկները որպես փոխադարձ առևտրի զարգացման գործոն» թեմայով Մոսկվա-Մինսկ-Երևան-Քիշնև տեսակամուրջի ժամանակ ասաց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ԱՊՀ ուղղության ղեկավար Կարեն Իվանովը։
Նրա խոսքով՝ տնտեսական տեսանկյունից ԱՊՀ բիզնեսի համար հետաքրքրություն են ներկայացնում համամիութենական բիզնես շահերը, պարենային անվտանգությունը, ներմուծման փոխարինումը, համատեղ արդյունաբերական նախագծերը և այլն։
Միաժամանակ, Իվանովն ափսոսանքով նշեց, որ ԱՊՀ անդամ երկրները դեռ չեն սովորել վերազգային շահերը վեր դասել իրենց ներպետական շահերից։
«Նույնիսկ այսքան սերտ, տնտեսական առումով, Եվրասիական միությունում դա զգացվում է, հավանաբար, բոլոր ոլորտներում։ Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է մտածել այս խնդրի մասին»,-շեշտեց նա, տեղեկացնում է News.am-ը։