2021-12-25 11:22
Լրատվական գործակալություններ
118 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 344 349
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 118-ով և դարձել 344 349: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 628 մարդ (-215), կատարվել է 2 530 000 թեստավորում (+7 084), առողջացել են վարակվածներից 330 311-ը (+328): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 492 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել 1 498, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։