Ամիր-Աբդոլլահիյան. Իրանն ու Ադրբեջանն ուրվագծել են ճանապարհային քարտեզ

Իրանն ու Ադրբեջանն ուրվագծել են ճանապարհային քարտեզ՝ կապերն էլ ավելի ամրապնդելու համար։ Այս մասին Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը։

«Բաքու կատարած մեր պաշտոնական այցի ընթացքում մենք պայմանավորվեցինք բացել նոր գլուխ»,-Բաքու կատարած այցից հետո գրել է նա։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև խորհրդարանի խոսնակի հետ «ուրվագծել են կապերի հետագա ամրապնդման համար ճանապարհային քարտեզը»։

«Մենք շարունակում ենք առաջնահերթություն տալ մեր հարևաններին»,-եզրափակել է նա, տեղեկացնում է News.am: