Իրանի ԱԳՆ. Վիեննայի բանակցությունների նոր փուլը հիմնված կլինի նոր փաստաթղթի վրա

Վիեննայի բանակցությունների նոր փուլը հիմնված կլինի նոր համատեղ և ընդունելի փաստաթղթի վրա, որը կողմերը ձեռք են բերել այս ամսվա սկզբին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, փոխանցում է Mehr-ը։

Նրա խոսքով, երաշխիքների և պատժամիջոցների վերացման ստուգման հարցերը նոր քննարկումների հիմնական կետերն են։ Ամիր-Աբդոլլահիանը նշել է, որ բանակցությունները հիմնված կլինեն նոր համատեղ և ընդունելի փաստաթղթի վրա, որը կողմերը ձեռք են բերել այս ամսվա սկզբին։

Նախորդ փուլի ընթացքում Իրանի վարչակազմը երկու առանձին առաջարկներ էր ներկայացրել՝ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու և Իրանին ՀՀԳՊ-ի շրջանակներում իր միջուկային պարտավորությունները վերադարձնելու մասին:

Իրանը հայտարարում է, որ եվրոպացիները համաձայնել են տեքստի նախագծում ներառել առաջարկները, որոնք հիմք կհանդիսանան բանակցությունների հաջորդ փուլի համար, տեղեկացնում է News.am։