ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում

Պետական վերահսկողական ծառայությունն այսօր՝ դեկտեմբերի 29–ին, ուսումնասիրություն է սկսել իրականացնել Երևանի քաղաքապետարանում։ Տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը՝ չմեկնաբանելով, թե ինչի շուրջ է այդ ուսումնասիրությունը։

Ըստ Irakanum.am-ի տեղեկությունների՝ ՊՎԾ–ն քաղաքապետարանում ուսումնասիրություն է իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իսկ ուսումնասիրության նպատակը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունն է։ Ըստ կայքի՝ ուսումնասիրվել են մի շարք փաստաթղթեր՝ քաղաքապետարանի եկամուտների, բյուջեի ծախսերի վերաբերյալ։