2021-12-29 18:44
Լրատվական գործակալություններ
Բաքուն Հունգարիայի միջնորդությամբ հինգ հայ ռազմագերիների է հանձնել Երևանին
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս հինգ հայ զինծառայողի, հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։
Պարզաբանվում է, որ խոսքը նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական սադրանքի ժամանակ գերեվարված զինվորականների մասին է։
Գերիների փոխանցումը Հունգարիայի աջակցությամբ է տեղի ունեցել, տեղեկացնում է News.am-ը։