2021-12-30 12:09
Լրատվական գործակալություններ
89 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 344 826
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 89-ով և դարձել 344 826: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 005 մարդ (-118), կատարվել է 2 560 870 թեստավորում (+7 127), առողջացել են վարակվածներից 331 348-ը (+196): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 968 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 4-ով և դարձել 1 505, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։