2022-01-14 10:42
Լրատվական գործակալություններ
Նատալի Լուիզոն տեղն է դրել Ադրբեջանի դեսպանին
Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուիզոն կտրուկ արձագանքել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի թվիթին, ով հրապարակել էր նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբին «թույլ չի տա» զբաղվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:
«Պարոն դեսպան, դիվանագիտությունն առաջին հերթին կայանում է այն երկրի նկատմամբ հարգանքի մեջ, որտեղ պատիվ ունես ծառայել: Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահն է, և դուք ձևացնում եք, թե հրաժարվում եք դրանից։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, հրադադարի ռեժիմը չի պահպանվում: Երեկ 3 հայ է մահացել»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։