Ադրբեջանցիները սրճարանի են վերածել Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու տարածքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանցիները Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վարչական շենքը վերածել են խորտկարանի, հայտնում է Infoteka24-ը։

 


Պատերազմի ընթացքում հրետակոծությունից մեծ վնաս է կրել հենց եկեղեցին։ Գմբեթն ամբողջությամբ ավերվել էր։

Եկեղեցու տարածքում գտնվող շենքում, որտեղ ադրբեջանցիներն այժմ սրճարան են հիմնել, կարելի էր գնել մոմեր և սրբապատկերներ, տեղեկացնում է Aysor.am։