2022-02-03 09:35
Լրատվական գործակալություններ
Թաթոյան․ Ադրբեջանը խաղաղության մասին միշտ խոսում է երկիրը վերացնելու սպառնալիքով
Ադրբեջանական իշխանությունը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է սպառնալիքով` երկիրը վերացնելու, ավերելու սպառնալիքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, այլ հայատյացության տարիների պետական քաղաքանություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն)` մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցանքների իրական աղբյուրը:
Մեզ պետք են մեր իրավունքների իրական երաշխիքներ. մնացյալ ամեն ինչ պատրանք է:
Հ.Գ. Մեր հարևան երկրի ղեկավարի վերջին ելույթները ևս արձանագրել ենք, առանձնացրել ենք մեզ վերաբերող ատելության ու թշնամանքի մասերը և էլի կուղարկենք միջազգային մարմիններին»,- նշել է Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը: