2022-02-03 11:24
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԱԳՆ. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը դրական կազդի զուգահեռ գործընթացների վրա
Չլուծված խնդիրների լուծումը, հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի և զուգահեռ ընթացող բոլոր գործընթացների վրա։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողներին հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կզսպի Ադրբեջանին Հայաստանի հետ սահմանին նոր ագրեսիաներ իրականացնելուց։
Միրզոյանը իր երեկվա հայտարարությանը, թե Ադրբեջանը խոչընդոտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը Ղարաբաղում, հավելեց, որ Հայաստանն ինտենսիվ քննարկումներ է անցկացնում ԿԽՄԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ, տեղեկացնում է News.am-ը։