2022-02-08 19:43
Լրատվական գործակալություններ
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ժամանակավոր դադարեցնում է գործերի ընդունումը
Ռուսաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև փետրվարի 21-ը ժամանակավորապես դադարեցնում է ՀՀ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման գործերի ընդունումը։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Դա պայմանավորված է Covid-19 համավարակով, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը։