Վարդազարյան. ՄԻԵԴ-ը կվերադարձնի վիզավորման համակարգը շրջանցած բոլոր գործերը
ՄԻԵԴ-ը կվերադարձնի բոլոր գործերը, որոնք բաշխված են վիզավորման համակարգի շրջանցմամբ։ Այս մասին ԱԺ դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման և գործերի բաշխման համակարգի համակարգիչների առգրավման հարցերով հանձնաժողովի նիստին ասաց Գերագույն դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Հիշեցնենք, որ Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են, իսկ համակարգը երկար ամիսներ չի գործում։
«ՄԻԵԴ-ը մի օր կվերադարձնի բոլոր գործերը, և պետք է դրանք զրոյից հետաքննել, երբ համակարգը գործարկվի։ Որպես արդյունք՝ դա ե՛ւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է դատարանների վրա, ե՛ւ Հայաստանի հեղինակության անկում, ինչը խիստ անցանկալի է։ Միտումնավոր քայլեր են արվում, որոնք հետագայում Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի որոշման կհանգեցնեն»,- հայտարարեց Վարդազարյանը։
Հարցին, թե որն է այս ամենի նպատակը, Վարդազարյանը, արտահայտելով իր անձնական կարծիքը, նշեց, որ նպատակը, ամենայն հավանականությամբ, այն է, որպեսզի աղմկահարույց գործերը կոնկրետ դատական ակտ երաշխավորած դատավորների մոտ հայտնվեն, տեղեկացնում է News.am-ը: