2022-02-21 11:47
Լրատվական գործակալություններ
Նոր հանդիպում կլինի. Պուտինն ու Բայդենն ընդունել են Մակրոնի հրավերը
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենն ընդունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ՝ նոր հանդիպում անցկացնելու հրավերը: Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը։
Բանակցությունների անցկացման համաձայնությունը հաստատել է նաև Սպիտակ տունը։
Ինչպես հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին` առաջնորդների հանդիպումը դիտարկվում է որպես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` փետրվարի 24-ին նախատեսված շփումների շարունակություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: