Ադրբեջանը Շոշի և Թաղավարդի ուղղությամբ խախտել է հրադադարը և սուտ տեղեկություն տարածել
Ադրբեջանական ստորաբաժանումները դարձյալ խախտել են հրադադարը Շոշի և Թաղավարդի ուղղությամբ ՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը` հերքելով ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը։
Նշենք` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են»,–ասվում է ԱՀ ՊԲ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: