2022-02-28 09:40
Լրատվական գործակալություններ
Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան էջում հայտնել է, որ Կիևն ընդդեմ Ռուսաստանի հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան և պահանջում է հաջորդ շաբաթ լսումներ անցկացնել գործի շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինան ընդդեմ ՌԴ-ի հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարան: Պահանջում ենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել ագրեսիան արդարացնելու նպատակով ցեղասպանություն հասկացությունը խեղաթյուրելու համար: Խնդրում ենք դատարանին անհապաղ կարգադրել ՌԴ-ին դադարել ռազմական գործողությունները և լսումներ նշանակել արդեն հաջորդ շաբաթ»,-գրել է Զելենսկին, տեղեկացնում է News.am-ը: