Ալի Խամենեի. Ուկրաինան դարձել է Միացյալ Նահանգների ստեղծած ճգնաժամի զոհը

Ուկրաինայի շուրջ ընթացիկ հակամարտությունը կապված Է աշխարհում ճգնաժամերի ստեղծման՝ ԱՄՆ-ի քաղաքականության հետ, հայտարարել Է Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեին:

«Եթե նրանք չեն կարողանում ճգնաժամ ստեղծել, ապա զենքի արտադրության ընկերությունները չեն կարողանում աշխատել առավելագույնով: Նրանց անհրաժեշտ Է ճգնաժամեր ստեղծել այդ մաֆիայի շահերն ապահովելու համար։ Այսօր Ուկրաինան դարձել Է այդ քաղաքականության զոհը», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am։