2022-03-02 09:40
Լրատվական գործակալություններ
«Էխո Մոսկվի» ռադիոկայանն անջատված է եթերից
«Էխո Մոսկվի» ռադիոկայանն անջատված է եթերից։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։ «Էխո Մոսկվի»-ն անջատված է եթերից»,- գրել է գլխավոր խմբագիրը։
Ավելի վաղ գլխավոր դատախազությունը պահանջել էր սահմանափակել «Էխո Մոսկվի»-ի, ինչպես նաև «Դոժդ» հեռուստաալիքի հասանելիությունը։ Կայքերի արգելափակման պատճառ են դարձել ծայրահեղական գործողությունների կոչերով հրապարակումները։ Նշվում է, որ լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ են հայտնել ռուս զինվորականների գործողությունների մասին, փոխանցում է Lenta-ն, տեղեկացնում է News.am-ը։