2022-03-02 11:45
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ․ Խերսոն քաղաքը վերցված է լիակատար վերահսկողության տակ
Ուկրաինայի Խերսոն քաղաքը վերցված է լիակատար վերահսկողության տակ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները, կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտը Խերսոնում գործում են ամենօրյա ռեժիմով: