ԵՄ-ն արգելել է եվրոյով թղթադրամների մատակարարումը Ռուսաստան

Եվրամիությունը ռուսական յոթ բանկ անջատել է SWIFT վճարումների միջազգային միջբանկային համակարգից։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։

«2022 թվականի մարտի 12-ից արգելվում է մասնագիտացված ֆինանսական ծառայություններ մատուցել, որոնք օգտագործվում են հավելվածում նշված իրավաբանական անձանց կամ կազմակերպությունների կողմից ֆինանսական տվյալների փոխանակման համար»,- ասվում է փաստաթղթում։

Բանաձևի հավելվածում թվարկված է յոթ ռուսական բանկ՝ «Օտկրիտիե», «Նովիկոմբանկ», «Պրոմսվյազբանկ», «Ռոսիա բանկ», «Սովկոմբանկ», «ՎԵԲ.ՌՖ» և «ՎՏԲ»:

Բացի այդ, արգելվում է այդպիսի ծառայություններ մատուցել Ռուսաստանում ստեղծված իրավաբանական անձանց, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են հավելվածում նշված բանկերի ավելի քան 50 տոկոսին:

Բացի այդ, ԵՄ-ն արգելում է եվրոյով թղթադրամների վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը Ռուսաստան կամ Ռուսաստանի ցանկացած անձի կամ կազմակերպության, այդ թվում՝ ՌԴ ԿԲ-ին, տեղեկացնում է News.am: