2022-03-03 09:28
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ռազմական արդյունաբերության նկատմամբ
ԱՄՆ-ն դաշնակցների հետ նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ–ի ու Բելառուսի դեմ` կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։ Հայտարարել է Սպիտակ տունը։
Նոր սահմանափակումները վերաբերում են ՌԴ ռազմական արդյունաբերության ոլորտին։ Դրանցով ամբողջությամբ արգելափակվում է Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ձեռնարկությունների աշխատանքը։
Ըստ ՌԻԱ Նովոստիի` այս սահմանափակումները վերաբերելու են ՌԴ ռազմաարդյունաբերական 22 ձեռնարկությունների, ներառյալ` մարտական ինքնաթիռների, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։