2022-03-03 11:54
Լրատվական գործակալություններ
Ռուս և ուկրաինացի մարզիկները չեն մասնակցի Պեկինում կայանալիք պարալիմպիկ խաղերին
Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) որոշում է կայացրել ռուսաստանցի և բելառուս մարզիկներին չթույլատրել մասնակցել Պեկինի խաղերին, տեղեկությունը հայտնում է IPC-ի պաշտոնական կայքը:
Երեկ IPC-ն որոշում էր կայացրել, որ Ռուսաստանի և Բելառուսի ազգային հավաքականների մարզիկները Պեկինում կայանալիք պարալիմպիկ խաղերին կմասնակցեն չեզոք կարգավիճակով՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Նրանց ստացած մրցանակները հաշվի չէին առնվելու մեդալների պաշտոնական աղյուսակում։
Փետրվարի 28-ին, Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հորդորել էր մարզական ֆեդերացիաներին թույլ չտան ռուսներին և բելառուսներին մասնակցել միջազգային մրցաշարերին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։