Զելենսկին ասել է, որ 16 հազար օտարերկրյա վարձկաններ գալիս են Ուկրաինայի համար պատերազմելու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջին 16 հազար օտարերկրյա վարձկանները գալիս են Ուկրաինայի համար պատերազմելու:

«Ուկրաինան ամեն օր զենք է ստանում մեր գործընկերներից, իրական ընկերներից ։ Ամեն օր ավելի ու ավելի հզոր զենքեր», - ասել է Զելենսկին ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ 16 երկրներից ավելի քան հազարական վարձկաններ մեկնում են Ուկրաինա:

Վլադիմիր Զելենսկին փետրվարի 27-ին հայտարարել է մարտական ստորաբաժանում ստեղծելու մասին, որը նախատեսվում է համալրել օտարերկրացիներով, տեղեկացնում է Sputnik Արմենիա: