2022-03-03 16:39
Լրատվական գործակալություններ
Մակրոնը զրուցել է Պուտինի, ապա Զելենսկու հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրուցել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի, այնուհետև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է AFP-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Պուտինի հետ զրույցը, որը տևել է մեկուկես ժամ, արդեն թվով երրորդն է՝ փետրվարի 24-ին ուկրաինական ճգնաժամի սրման պահից ի վեր, տեղեկացնում է News.am-ը։