2022-03-03 16:45
Լրատվական գործակալություններ
Ուկրաինայի պատվիրակությունը մեկնել է Բրեստի մարզ՝ Ռուսաստանի հետ բանակցելու
Ուկրաինայի պատվիրակությունը մեկնել է Բրեստի մարզ՝ Ռուսաստանի հետ բանակցելու։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Բանակցություններ Ռուսաստանի Դաշնության հետ։ Արդեն ուղղաթիռի մեջ ենք։ Մի քանի ժամից կսկսենք…»,- ասել է նա։
Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ժամը 15:00-ին Բրեստի մարզում, տեղեկացնում է News.am-ը։