2022-03-03 19:33
Լրատվական գործակալություններ
Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են
Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բելառուսի ԱԳՆ-ն։
Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների անդամները ողջունելիս միմյանց ձեռք են սեղմել:
ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունները կկայանան Բրեստի մարզում։ Ռուսական առաջարկները բաղկացած են 3 մասից ՝ ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։