Պուտինը հարևան երկրներին հորդորել է չսրել Ռուսաստանի հետ հարաբերությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մարշալ Ռոկոսովսկի» լաստանավի դրոշի բարձրացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը միայն արձագանքում է այլ երկրների բացասական գործողություններին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը հարևան երկրներին հորդորել է չսրել և չվատթարանել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Եթե որևէ մեկը չի ցանկանում համագործակցել ՌԴ-ի հետ, միևնույնն է` մենք կլուծենք մեր առջև դրված խնդիրները և կհաղթենք, քանի որ ձեռք կբերենք նոր իրավասություններ», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ՌԴ-ն հարևան երկրների նկատմամբ որևէ վատ մտադրություն չունի։
«Մենք մշտապես ասել ենք այդ մասին, որ մեր հարևանների նկատմամբ ոչ մի վատ մտադրություն չունենք», - ասել է նա:
Արարողությունը տեղի է ունենում Ուստ-Լուգա ծովային նավահանգստում։ Դրոշը բարձրացնում է նավի կապիտան Ալեքսանդր Վանգոնենը։ Պուտինը տեսակապով է մասնակցում արարողությանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։