2022-03-04 20:11
Լրատվական գործակալություններ
Չավուշօղլու․ Լավրովը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ՌԴ իր գործընկերը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ երեկ հաղորդագրությունների միջոցով ՌԴ արտգործնախարարի հետ շփման ժամանակ վերջինս հաստատել է, որ մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, տեղեկացնում է News.am-ը։