Ռուսաստանը պատասխանում է արևմտյան երկրների պատժամիջոցներին

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը 2-օրյա ժամկտում պետք է կազմի այն երկրների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացրել ռուսական ընկերությունների և ՌԴ քաղաքացիների նկատմամբ։ Կրեմլի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ այդ մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ 2-օրյա ժամկետում որոշել Ռուսաստանի Դաշնության, Ռուսաստանի իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող օտարերկրյա պետությունների ցանկը»,- նշված է Ռուսաստանի նախագահի որոշման մեջ։

Վլադիմիր Պուտինը նաև հրամանագիր է ստորագրել «Որոշ օտարերկրյա վարկատուների հանդեպ պարտավորությունների կատարման ժամանակավոր կարգի մասին», տեղեկացնում է Sputnik Արմենիա։