Ռայիսի․ Ուկրաինայի ժողովուրդը «ԱՄՆ-ի հանցավոր քաղաքականության պատանդն է դարձել»

Ուկրաինայի ժողովուրդը ԱՄՆ-ի հանցավոր քաղաքականության պատանդն է դարձել, այսօր հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ISNA գործակալությանը։

«Ուկրաինայի բնակիչները դարձել են ԱՄՆ-ի ուխտադրուժ քաղաքականության զոհերը, Իրանը հանդես է գալիս պատերազմի դեմ, ու որքան շուտ ավարտվի պատերազմը, այնքան լավ կլինի բոլորի համար»,-ասել է Ռայիսին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։