Վահե Հակոբյան․ Ես ԶՊՄԿ-ում բաժնեմաս չունեմ և երբևէ չեմ էլ ունեցել

Ես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնեմաս չունեմ և երբևէ չեմ էլ ունեցել: Լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Հոգնել եմ դրա մասին խոսելուց։ Ես ԶՊՄԿ-ում մինչև 2016 թվականը ես եղել եմ գլխավոր տնօրենի տեղակալ, 2016-18 թթ եղել եմ Սյունիքի մարզպետ, 2019 թվականից՝ խորհրդի անդամ մինչև 2020 թվականի օգոստոսի 2-ը։ Այդքանով իմ ներկայությունը սահմանափակվում է ԶՊՄԿ-ում», - ասաց Վահե Հակոբյանը, տեղեկացնում է Փաստինֆո։