2022-03-07 15:38
Լրատվական գործակալություններ
Թուրքիայում գնաճի բարձր մակարդակը կպահպանվի մինչև տարեվերջ
Թուրքիայում գնաճի բարձր մակարդակը տարվա ընթացքում կպահպանվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում փետրվարի արդյունքներով տարեկան գնաճը հասել է 54,44 տոկոսի՝ հունվարի 48,69 տոկոսի փոխարեն: Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ միայն փետրվարին սպառողական գների աճը Թուրքիայում կազմել է 4,81 տոկոս։
«Սպասվում է, որ գնաճը բարձր կմնա գնային ճնշման, փոխարժեքի հետաձգված ազդեցության և 2022 թվականի ընթացքում էներգակիրների համաշխարհային գների ազդեցության պատճառով»,-ասել է նախարարը, հաղորդում է BirGün-ը:
Նրա կարծիքով՝ գնաճի ցուցանիշը կսկսի նվազել միայն տարեվերջին։