2022-03-07 16:29
Լրատվական գործակալություններ
Ռուսական պատվիրակությունը հասել է Կիևի հետ բանակցությունների վայր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական պատվիրակության անդամները հասել են ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների վայր։
Հանդիպումը կայանալու է Բելառուսի Բրեստի մարզում։
Ռուսական պատվիրակության ներկայացուցիչները բանակցությունների վայր են գնացել մի քանի ավտոմեքենայով՝ բելառուսական ճանապարհային ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ։
Ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հաստատել է, որ հանդիպումը կսկսվի ժամը 17:00-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: