ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Լավրովի և Կուլեբայի հանդիպումը Անթալիայում կայանալիք ֆորումի շրջանակում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ։
«Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում նախատեսվում է շփում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի մասնակցությամբ»,- ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների՝ օգնության դիմումի։ Նրա խոսքով՝ Մոսկվան չի ծրագրում օկուպացնել ուկրաինական տարածքները, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է, տեղեկացնում է News.am-ը։