ՊԲ․ Ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարը Խրամորթում

Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։

Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան:

«Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ»,-նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: