2022-03-08 11:55
Լրատվական գործակալություններ
Պուտին․ Ռազմական գործողությանը չեն մասնակցի ժամկետային զինծառայողներն ու պահեստազորայինները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ ժամկետային զինծառայողները, ոչ պահեստազորը ներգրավված չեն և չեն մասնակցի Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ ժամկետային զինծառայողները չեն մասնակցում և չեն մասնակցելու մարտական գործողություններին, և պահեստազորի լրացուցիչ զորակոչ չի լինի: Միայն պրոֆեսիոնալ զինվորականները կարող են լուծել առաջադրված խնդիրները», - ասել է ՌԴ ղեկավարն իր տեսանյութում:
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ «նրանք հուսալիորեն կապահովեն Ռուսաստանի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը», տեղեկացնում է Aysor.am-ը։