2022-03-08 15:08
Լրատվական գործակալություններ
ՌԴ-ն ժամանակավոր արգելել է արտասահմանյան բժշկական սարքավորումների արտահանումը երկրից
ՌԴ-ն ժամանակավոր արգելել է արտասահմանյան բժշկական սարքավորումների արտահանումը երկրից։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել երկրից արտասահմանյան բժշկական սարքավորումների արտահանման ժամանակավոր արգելքի մասին, որոնք մատակարարվել են պատժամիջոցներին միացած երկրներից։ Այս մասին ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Խոսքը բժշկական սարքավորումների մասին է, որոնք մատակարարվել են պատժամիջոցներին միացած պետություններից և այժմ գտնվում են ներկրողների պահեստներում կամ անցնում են մաքսային ընթացակարգեր։ Կառավարության որոշումը կկանխի Ռուսաստանում բժշկական սարքավորումների պակասը՝ ոչ բարեկամական պետությունների կողմից կիրառվող սահմանափակող միջոցների պատճառով»,- ասվում է փաստաթղթում, տեղեկացնում է News.am-ը։