Լի Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լի Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։

«Մարտահրավերներով լեցուն այս աշխարհում կանայք այսօր ներկայանում են որպես առաջնորդներ։

Պատմության քառուղիներում կանայք պայքարել են անհավասարության, անարդարության ու իրենց ճանապարհին առկա խոչընդոտների դեմ՝ ավելի մեծ հնարավորություններ ապահովելով բոլոր կանանց ու աղջիկների համար», - նշել է դեսպանը, տեղեկացնում է Aysor.am: