2022-03-08 17:30
Լրատվական գործակալություններ
Միջադեպ Իրանի և Աֆղանստանի սահմանին. իրանցի սահմանապահների թվում զոհեր կան
Աֆղանցի ուժայինների հետ բախումների հետևանքով իրանցի 4 սահմանապահ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով աֆղանական ԶԼՄ–ներին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ Նիմրուզ նահանգի Քենգ շրջանում։
Սահմանամերձ շրջանում գտնվող Սիհսար ջրանցքը, որի պատճառով էլ հենց առաջացել է կոնֆլիկտը, մինչ այդ արդեն եղել է կողմերի տարաձայնությունների առարկա։
Մարտի 7-ին աֆղանները փորձել են հողային աշխատանքներ իրականացնել, ինչը նկատել են իրանցի սահմանապահները։ Այդ ժամանակ նրանք կրակ են բացել, երկարատև փոխհրաձգություն է սկսվել:
Աֆղանստանի իշխանությունները սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունը դեռ չեն հաստատել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։