51 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 421 592

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 51-ով և դարձել 421 592: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 054 մարդ (-223), կատարվել է 2 924 533 (+2 783) թեստավորում, առողջացել են վարակվածներից 407 348-ը (+266): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8-ով և դարձել 8 560։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը` 1 630, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։