Սերժ Սարգսյանը հրավեր ստացել է, բայց չի մասնակցի ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավեր է ստացել` մասնակցելու ՀՀ 5–րդ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը, բայց չի մասնակցի։

Այս մասին 168.am-ին հայտնել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

«Այո, հրավերը քիչ առաջ ենք ստացել, սակայն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում մասնակցել այդ արարողությանը»,–ասել են գրասենյակից:

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղեկացնում է Sputnik Արմենիա: