2022-03-10 10:59
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ռուսական նավթի ներկրումն արգելող օրենքին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Միացյալ Նահանգներ ռուսական նավթի ներմուծումն արգելող օրենքին, տեղեկացրել է AP-ը։
Ռուսական նավթի ներկրման Բայդենի արգելքը շարունակելով՝ Կոնգրեսի քննարկմանը ներկայացված օրինագիծը կնպաստի նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի կարգավիճակի վերանայմանը և կազդարարի այն մասին, որ աջակցում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին ռուսաստանցի պաշտոնյաների դեմ՝ մարդու իրավունքների խախտումների պատճառով։
Ներկայացուցիչների պալատի անդամ Լլոյդ Դոգեթը (Տեխասի նահանգ), որը մասնակցել է օրինագծի մշակմանը, խոստովանել է, որ բենզաբաքը լցնելը կարող է ավելի թանկ արժենալ՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տանկերն արտասահմանում կանգնեցնելու համար» , տեղեկացնում է News.am-ը։