122 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 421 714

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 122–ով և դարձել 421 714: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 937 մարդ (-117), կատարվել է 2 927 322 (+2 789) թեստավորում, առողջացել են վարակվածներից 407 583 (+235)-ը: Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 8 563։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձել 1 631, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։