2022-03-10 15:15
Լրատվական գործակալություններ
Լավրովի և Կուլեբայի բանակցությունները տևել են 90 րոպե
Թուրքիայում՝ Անթալիայում, ավարտվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի բանակցությունները, որոնք տևել են 90 րոպե, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Հանդիպումը կայացել է դիվանագիտական ֆորումի շրջանակում, հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ով մասնակցում է Բելառուսի տարածքում ռուսական և ուկրաինական կողմերի շփումներին, տեղեկացնում է News.am-ը։